Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը
                        Այսօր՝  փետրվարի 20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները  Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է  մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՊՊծ գնդի  3-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն:
Ինքնասպանության փորձ  կատարողը՝ Երևանի բնակիչ  Կարեն Ե.-ն, նույնպես  Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:
 Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

