Փետրվարի 1-ից Բելառուսը կբարձրացնի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը
Բելառուսը հայտարարել է, որ փետրվարի 1-ից կբարձրացնի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, ասված է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի հրցերով նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Ունեչա-Ադամովա երթուղով անցնող գլխավոր գազատարով գազ անցկացնելու համար սակագինը 1 տոննայի համար 267.32-ից կբարձրանա մինչև 287,90 ռուսական ռուբլի։
Այսպիսով, սակագները կբրձրանան 7.7 տոկսով։
2016 թվականին բելառուսական իշխանությունները մի քանի անգամ փորձել են ռուսական գազի տարանցման սակագինը բարձրացնել, սակայն չի հաջողվել։ Բացի այդ, բանակցություններ են տարվում՝ Ռուսաստանից ներկրվող գազ սպառման սակագինը նվազեցնելու նպատակով։