77136 դիտում
10:49 07-08-2019
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 57-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է․ Մարտունու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր
Երեկ, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով՝ երեխան տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։
Սակայն Ոստիկանության Մարտունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներից ոչ ոք չի բարեհաճել ժամանել դեպքի վայր։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
80661 դիտում
09:39 22-07-2017
Կապանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի. վերջինս տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ