Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է. blognews.am
Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է, հայտնում է [url=https://blognews.am/arm/news/625941/bardzr-tekhnologianeri-nakharar-hakob-arshakyann-urishneri-arats-gortsi-vra-achok-havaqox-hertakan-ochmekn-e.html?fbclid=IwAR2c6ntY9a2GOUL8qUCgMp07cr_Vm3OM2n8WxoDYt721gpjJPWvgoEpMCLE]Blognews.am[/url]-ը։
Ուրեմն, 1in.am-ի լրագրողը նրան հարց է ուղղում՝ թե ինչո՞վ է կառավարությունն աջակցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ին», Հակոբ Արշակյանն էլ պատասխանում է, թե իրենց կառավարության անդամներն ու պատգամավորը՝ վարչապետի, Արարատ Միրոզոյանի գլխավորությամբ մասնակցել են ֆորումին և, ուշադրություն, իրենց մասնակցությամբ իրենք սամմիթը կետրոնական իրադարձության են վերածել:
Սա մեղմ ասած լկտի սուտ է, որովհետև արդեն 4 տարի է՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» կարևոր իրադարձություն է Հայաստանում, եթե ոչ՝ ամենակարևորներից: Միջոցառմանը մասնակցելու համար տարեկան մեր երկիր են ժամանում 1000-ից ավելի ձեռներեցներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նման երկրորդ իվենթ չկա մեր երկրում: Եվ վստահ կարելի է պնդել, որ ոչ թե կառավարության անդամներն են իրադարձության վերածել սամմիթը, այլ ողջ կազմով գնացել էին Սևան՝ PR-վելու, լուսանկարվելու և ստեղծածարար մարդկանց հետ ծանոթանալու առիթը բաց չթողնելու համար:
Ով չգիտի, ասեմ, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը անցկացվում է 2016թ.-ից՝ բարերար Արթուր Ջանիբեկյանի ֆինանսավորմամբ: Ֆորումի մրցանակային ֆոնդը գերազանցում է 150.000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1.000.000 ԱՄՆ դոլարը։ Ինչպես արդեն ասացի, գումարները հատկացնում է Ջանիբեկյանը՝ իր միջոցներից և Հայաստանի կառավարությունն այս ամենին ունի 0 մասնակցություն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://blognews.am/arm/news/625941/bardzr-tekhnologianeri-nakharar-hakob-arshakyann-urishneri-arats-gortsi-vra-achok-havaqox-hertakan-ochmekn-e.html?fbclid=IwAR2c6ntY9a2GOUL8qUCgMp07cr_Vm3OM2n8WxoDYt721gpjJPWvgoEpMCLE]կայքում[/url]։