1443 դիտում
20:36 17-12-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:
Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
Քննարկվել է կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։
«Որևէ մասնագետ, որն իր տեղում է և կատարում է իր գործառույթները, չի զրկվելու աշխատանքից, աշխատավարձի ցածրացում չի ունենալու. օպտիմալացման նպատակը մինչ այս պետական համակարգում տեղ գտած ձևական կառույցներն ու հաստիքները վերացնելն է, ավելորդ և ուռճացված ծախսերի կրճատումը»,- մանրամասնեց նախարարը։
Հարց ու պատասխանի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան Քաղավիացիայի կոմիտեի` նախարարությանը միանալու գործընթացի մանրամասներին։ Նախանշվեցին ժամկետները, որոնցում կոմիտեի ղեկավար կազմը պիտի քննարկի և ներկայացնի եռամսյա պլանը, թե ինչպես է պատկերացնում կառուցվածքային փոփոխությունները, և զարգացմանն ուղղված ինչ առաջնահերթություններ կան։
Հակոբ Արշակյանը կոմիտեի նախագահի հետ շրջեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, ծանոթացավ տեխնիկական հնարավորություններին, կարգավարների աշխատանքային պայմաններին։ «Հայաէրոնավիգացիա»-ի` բարձրակարգ տեխնոլոգիաներով և համակարգերով հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել թռիչքների անվտանգությունը` ժամանակակից մոտեցումների կիրառմամբ։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նավիգացիոն գործիքակազմի և ծրագրային միջոցների վերազինման աշխատանքներում կարելի է համագործակցել հայկական ինժեներական ընկերությունների հետ, որոնք այս ոլորտում լուրջ նախագծեր են իրականացնում արտասահմանյան շուկայի համար։
Բացի այդ, Հակոբ Արշակյանն առաջարկեց դիտարկել նաև բուհերի հետ գիտահետազոտական ուղղությամբ համագործակցության հնարավորությունը` հաշվի առնելով բավական մեծ տվյալների բազան, որը կուտակվում է «Հայաէրոնավիգացիա»-ի պահոցներում։ Նրա խոսքով` ոչ կոնֆիդենցիալ data-ն կարելի է տրամադրել այդ գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար, ինչը կնպաստի ուսանողների` այս ոլորտում մասնագիտանալուն։
Նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին նաև «Ավիաուսումնական կենտրոն»-ի աշխատանքն ու շենքային պայմանները։
Շրջայց կատարվեց նաև «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում, որի բժշկական ծառայություններից օգտվում են ավիաանձնակազմը, օդանավակայանի անձնակազմն ու դրա հարակից տարածքներում ապրող մարդիկ։ Այստեղ լաբորատոր պայմաններում փորձաքննության են ենթարկվում նաև ավիասնունդն ու ջուրը։ Բժշկական կենտրոնն է տրամադրում նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին ու կարգավարներին իրենց առողջական վիճակի` աշխատանքին համապատասխանությունը վկայող բժշկական վկայականները։ Բացի բուժկենտրոնի շենքից, տերմինալում գործում են նաև երկու բուժկետեր։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3109 դիտում
20:07 28-09-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
4118 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1165 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1204 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
928 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան