211652_close_icon
views-count44065 դիտում article-date 19:20 05-08-2019

Որպես անհայտ կորած՝ որոնվում է 36-ամա տղամարդը. սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ.

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Հարությունյանի՝ որպես անհայտ կորած լինելու փաստով։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/29/1126052/?fbclid=IwAR0rAjHKYpV5AbCXUVgx-R8tTskcwHTaJCkS9if5XGGjcu2icdDfYvH6r9s]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հարությունյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինը մայիսի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի տներից մեկից դուրս էր եկել և չէր վերադարձել: [b]Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, անհայտ կորած՝ 36-ամյա Արմեն Հարությունյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0699513001565018445163117.jpg[/img] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր