211652_close_icon
views-count56433 դիտում article-date 20:19 04-08-2019

Դանակահարություն Արարատի մարզում. հանգստյան տանից նախկինում դատված տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկոթյուններով, երեկ՝ օգոստոսի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մ.-ն է: Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննիչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Կամո Մ.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Լանջազատ գյուղի վարչական տարածքում, որտեղ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա որովայնին, իսկ մինչ այդ էլ գարեջրի շշով հարվածել է նրա գլխին: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտիներից մեկում Կամո Մ.-ի հետ վիճաբանել է Վերին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Բանիպալ Սարգիսովը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Բ. Սարգիսովին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Կամո Մ.-ն նախկինում եղել է դատապարտված և համաներմամբ ազատ է արձակվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր