211652_close_icon
views-count34919 դիտում article-date 16:32 04-08-2019

Արմավիրի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին խոշոր չափի ոսկյա զարդերի գողության դեպքը. կատարողը տուժածի որդին է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվոյմ երեկ՝ օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Արմավիրի ոստիկանություն է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ գալով տուն՝ հայտնաբերել է, որ տանից անհետացել է ոսկեղենը, և ինքն ունի կասկածներ, որ այն գողացել են։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ ոսկեղենը տանից գողացել է Անահիտ Ա-ի որդին՝ 25-ամյա Լևոն Ա-ն, ով տան ննջասենյակի զգեստապահարանի մեջ գտնվող զարդատուփի միջից ոսկյա զարդերը հափշտակել և մի մասը գրավադրել է Արմավիր քաղաքի «Ֆաստ Կրեդիտ» գրավատանը։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Լևոն Ա-ն խոստովանել է կատարածը և իր մոտ եղած ոսկեղնի մի մասը ներկայացրել է ոստիկաններին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր