211652_close_icon
views-count1086 դիտում article-date 16:44 04-08-2019

Հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ [img]https://st0.shamshyan.com/editor/0050195001564915231775127.jpg[/img] Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0763050001564915243919596.jpg[/img]

Նմանատիպ նյութեր