Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն. ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում՝ հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]https://st0.shamshyan.com/editor/0000173001610101780884641.jpg[/img]
Երևան քաղաքում՝ հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
[img]https://st0.shamshyan.com/editor/0416639001610101793451669.jpg[/img]