2694 դիտում
15:19 31-07-2022
Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, 3 մարզերի նախալեռներում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում
Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
16:44 04-08-2019
Հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1362 դիտում
16:01 08-08-2021
ՀՀ որոշ շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
1030 դիտում
15:50 20-08-2023
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Այս բաժնից
1000 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1153 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
739 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի