53185 դիտում
13:42 04-08-2019
Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ի տնօրենը. նրան ու իր տղային տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Ջամվելյանը իր վարած Nissan Patrul մակնիշի 300 ՕՕ 02 համարանիշի ավտոմեքենայով Ֆիոլետովո գյուղի հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ջամվելյանն ու նրա ուղևոր՝ 12-ամյա Մ. Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու որդի են, իսկ վարորդ Ա. Ջամվելյանը «Արզնի մսամթերք» Փակ Բաժնետիրական Ընկերության տնօրենն է, իսկ նրա հայրը «Արզնի» տոհմաբուծարանի հիմնադիր, հայտնի գործարար, երջանկահիշատակ Մարատ Ջամվելյանն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+