211652_close_icon
views-count34289 դիտում article-date 17:41 28-09-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նրան ու 1-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00- սահմաններում Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի բնակիչ, 32-ամյա Քրիստինե Մեջլումյանը Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Mazda Demio մակնիշի 77 QM 877 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ք. Մեջլումյանն ու նրա ուղևոր, 1-ամյա Ռուբեն Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դադոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մեջլումյանը վարորդի տղան է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր