Բանակում գողության միջոցով դավաճանության աստիճանի վնաս են հասցնում. Վովա Վարդանով․ News.am
Բանակում կոռուպցիայի վերացումը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/527070.html]News.am[/url]-ը։
Հետախույզ Վովա Վարդանովն էլ ասաց, որ նախորդ իշխանության օրոք ընդունված օրենքներն այս իշխանությունների օրոք են աշխատում: Հետախույզի կարծիքով` պետք է խստացնել բանակում կոռուպցիայի պատժաչափերը:
«Ենթադրենք վառելիք են գողանում, դա նշանակում է, որ բանակի էս հատվածում գողության միջոցով դավաճանության աստիճանի վնաս է հասցվում, և այդ պատճառով շատ խիստ պետք է լինի բանակում կանխամտածված հանցագործությունների պատժաչափը, շատ խիստ»,- հավելեց նա:
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/527070.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։