211652_close_icon
views-count1711 դիտում article-date 21:19 02-08-2019

Մոհամադ Զարիֆը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել ինքնամեկուսացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Վաշինգտոնին՝ դադարեցնել ինքնամեկուսացումն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրաժարվեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից, այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Twitter-ի իր էջում Իրանի արտգործնախարարը գրել է. «Ո՛չ տնտեսական ահաբեկչությունը Չինաստանի ու Իրանի նկատմամբ, ո՛չ ևս մեկ համաձայնագրից դուրս գալը չեն փոխի տեղաշարժերը գլոբալ առևտրում և ուժերի հարաբերակցությունը: ԱՄՆ-ը պետք է դադարի մեկուսացնել իրեն և հարմարվի նոր գլոբալ իրականությանը»։

Նմանատիպ նյութեր