211652_close_icon
views-count1298 դիտում article-date 19:07 02-08-2019

ԱԱԾ-ն շարունակում է զբաղվել ֆեյքերով. Արթուր Վանեցյան

Եթե լինեն հայտարարություններ, գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց և կզբաղվենք նրանցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Սևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով ապրիլին ֆեյք էջերից մեկի օգտատիրոջը ձերբակալելուն, նա նշեց. «Ֆեյքի տակ գործող անձի արարքներում կար հստակ հանցակազմ։ ԱԱԾ–ն շարունակում է իր աշխատանքները, և եթե լինեն հայտարարություններ, գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, մենք միանշանակ կհայտնաբերենք նրանց և կզբաղվենք նրանցով»։

Նմանատիպ նյութեր