Փորձի փոխանցում երիտասարդական ավյունով. կայացել է ԱԻՆ վետերանների խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին կայացավ ԱԻՆ վետերանների խորհուրդի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև մարզային վետերանների խորհուրդի նախագահները:
Ներկաներին ողջունեց ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը և նշեց, որ նախարարությունն ունի վետերանների օգնության և խորհուրդների կարիքը, և այդ ամենը կարող է ծառայեցվել ի շահ մեր ժողովրդի և պետականության բարօրության:
ԱԻՆ վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Հեպոյանը ողջունեց մասնակիցներին և առաջարկեց ծանոթանալ նոր մշակված կանոնադրության հետ:
Ս. թ. հուլիսի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել էր վետերանների խորհուրդի ներկայացուցիչներին և առաջարկել տարիների ընթացքում ամբարած փորձն ու գիտելիքները փոխանցել համակարգի աշխատակիցներին:
Վետերանները մեծ գոհունակությամբ են ընդունել նախարարի առաջարկը: Եվ այսօր կայացած նիստի ժամանակ ներկաներին փոխանցեցին իրենց պատրաստակամությունը համակարգի համար ստանձնած պարտականությունը կատարելու հարցում:
Հանդիպման ավարտին վետերանների խորհուրդի նախագահ Ն. Հեպոյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին իրենց դերն ու նշանակությունը կարևորելու համար և խոստացավ լավագույն տարիների նման ներկայում էլ ներդնել ունեցած ռեսուրսը՝ հանուն մարդկանց փրկության և աղետների հնարավոր կանխարգելման համար: