2402 դիտում
16:32 02-08-2019
Սիրիայի շուրջ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերին
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերին: Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասգար Հաջին մամուլի ասուլիսում: Տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։
«Հաջորդ ամսվա ընթացքում, ամսաթիվը դեռևս որոշված չէ, մենք կանցկացնենք գագաթնաժողով, որտեղ կքննարկենք վերջին փոփոխությունները և մեր ձեռքբերումները»,-ասել է նա: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողի հարցին, Ալի Ասգար Հաջին ճշտել է, որ, իր կարծիքով, «դա կլինի սեպտեմբերի երկրորդ կեսին»:
Սիրիային շուրջ բարձր մակարդակի միջազգային հանդիպումն անցկացվել է օգոստոսի 1-2-ին Նուր Սուլթանում: Դրան մասնակցել են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ բանակցություններին հրավիրված էին ՄԱԿ-ի, Հորդանանի, ինչպես նաև Լիբանանի ու Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք առաջին անգամ են մասնակցել Աստանայի բանակցային գործընթացին:
Նմանատիպ նյութեր
3839 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
1380 դիտում
16:03 06-10-2021
Հայաստանը` Իրան, Ռուսաստան, Թուրքիա խաչմերուկում...livenews.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2388 դիտում
12:50 07-03-2016
Բրյուսելում այսօր կայանալու է Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովը
Այս բաժնից
1420 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1237 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1648 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է