Ժպիտներ և գույներ. Հայբիզնեսբանկը մասնակցեց «Հաշտ ճամբար» ծրագրին
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]» ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեց Հանքավանում և Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում մինչև 13 տարեկան անապահով ընտանիքների երեխաները:
Բանկի աշխատակիցները երեխաների հետ խաղացին ֆինանսական խաղեր, բացատրեցին՝ թե ինչ է գումարը և ինչպես պետք է այն ճիշտ տնօրինել՝ պլանավորելով ծախսերը, ինչից հետո խաղում էին խաղ, երեխաների գիտելիքներն ամրապնդելու համար:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնության շնորհիվ երեխաները ծանոթացան ֆինանսական համակարգի կազմակերպությունների գործունեությանը, ֆինանսական թեմայով խաղեր խաղացին, սովորեցին ինչ է արժույթը, ծանոթացան արտարժույթի թղթադրամներին, և պատկերացում կազմեցին ինչպես կարելի է կատարել արտարժույթի փոխանակում, իսկ Կենտրոնական բանկի մասնագետները փորձում էին հատուկ խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել ֆինանսական բառերին և դրանց նշանակությանը:
[color=#EF2929]
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մշտապես կարևորում է ապագա սերնդի տեղեկացված և կրթված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը․․․