211652_close_icon
views-count7799 դիտում article-date 17:57 12-11-2019

Հայբիզնեսբանկը մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին: Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի և ուսանողների միջև: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ: Աշխատանքի տոնավաճառին իր ողջույնի խոսքը հղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի տաղավարը ապագա գործընկերոջ աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին Բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկի թափուր աշխատատեղերին և Բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր մասնակցի՝ ներկայացրեցին առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրը ու պահանջվող հմտությունները, օգնեցին լրացնել դիմում-հայտերը, միաժամանակ ներկայացրեցին Բանկի ընթացիկ ակցիաները և պրոդուկտները: Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունը իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության և դրա պահանջարկի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում ուսանողները և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացան անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվեցին գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան: [b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր