211652_close_icon
views-count37977 դիտում article-date 10:41 02-08-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել Ֆ-1 տեսակի նռնակով պայթեցնել բոլորին

[color=#EF2929]SHAMSHYANcom[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, նա 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել Ֆ-1 տեսակի նռնակը։ Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գորիսի բնակիչ 34-ամյա Արմեն Պողոսյանն է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր