211652_close_icon
views-count152440 դիտում article-date 22:02 19-08-2022

Լարված իրավիճակ՝ Մասիսի քաղաքապետարանում. տղամարդը նռնակով մտել և սպառնում է պայթեցնել. նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Քաղաքապետարանի շենքի մի հատվածում ուժեղաված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և նույն վարչության կարևորագուն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ տղամարդը մի քանի կրակոցներ է արձակել, ապա նռնակ պայթեցրել:

Այս պահին բանակցությունները նրա հետ շարունակվում են և նրա բողոքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ էսքան միլիցեքի գալը, էդ տղամարդու հետ մտավ բանակցություններ վարի Արարատի մարզային ոստիկանության ինչ-որ պաշտոնյա, հետո իմացանք, որ կրակոցներ է արձակել տղամադը ու նռնակ ա գցել, բայց լավ է, էդ ոստիկանության աշխատողը չի տուժել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանի մասին է, ով այս պահին էլ շենքի մի հատվածում իր ծառայակից ընկերների հետ շարունակում է ծառայությունը ու երջանիկ պատահականություն է, որ այդ տղամարդու արձակած կրակոցների և նռնակի պայթելու հետևանքով  Հ. Միրոյանը չի տուժել:

Տեղում ծառայություն են կատարում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Տեղում են նաև Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր