211652_close_icon

Աչալուրջ քաղաքացու ահազանգով

views-count3965 դիտում article-date 23:59 01-08-2019
Հուլիսի 30-ին, ժամը 03.30-ին, ոստիկանություն է զանգահարել Սիլիկյան թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ սեփական տներից մեկից 10 րոպե առաջ շինարարական ապրանքներ են գողացել: Ոստիկանության Մաշտոցի բաժնից մենած օպերատիվ խումբը պարզել է, որ կես ժամ առաջ գողացել են մի հողատարածքում գտնվող մետաղյա 50 կանգնակ՝ պատճառելով 350 հազար դրամի վնաս: Բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, հաջորդ օրը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի իր տնից բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր