211652_close_icon
views-count4890 դիտում article-date 10:55 01-08-2019

Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի էջում: «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման մասին։

Նմանատիպ նյութեր