10515 դիտում
23:50 26-03-2022
«Բարոյականությունը կապ չունի, եթե Ռոբերտ Ղուկասյանը չցանկանա աշխատել ինձ հետ՝ չեմ աշխատի»․ Սյունիքի նախկին մարզպետի խորհրդական․ «Առավոտ»
Կառավարության որոշմամբ մարտի 3-ին Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, բայց կադրային ջարդ անելու մտադրություն չունի։ Գրում է Aravot.am-ը։
Աշխատանքից իրենց դիմումների համաձայն արդեն ազատվել են նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի օգնականներ Կոնստանդին Ղանդիլյանը, Արա Ներսեսյանը։ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ՝ Արմինե Ավագյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից՝ նշանակվելով օգնականի պաշտոնում։ Նրան վերապահվել է նաեւ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։
Ռոբերտ Ղուկասյանի որոշումներով՝ մարզպետի խորհրդական է նշանակվել Կարեն Բալյանը, օգնական՝ Սուրեն Քեսեջյանը։ Մեկ էլ այլ խորհրդական՝ Գառնիկ Պետրոսյանը, որին նույնպես նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, դեռ շարունակում է աշխատել։
Aravot.am-ը Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ «Ո՛չ, աշխատելու եմ հանուն մեր Սյունյաց աշխարհի»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Մեր զրուցակցին հիշեցրինք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի «հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում»:
-Իսկ եթե նոր մարդ նշանակվի Ձե՞ր փոխարեն,- հարցրեցինք Գառնիկ Պետրոսյանին։
– Դեռ նման բան չկա ու չեմ կարծում լինի։ Ես իմ աշխատանքը պատշաճ կատարում եմ,-ասաց նա։
–Իսկ հարցի բարոյական կողմը, եթե հաշվի առնե՞նք։ Ձեզ նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, բայց շարունակեք աշխատե՞լ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
– Ես կարծում եմ՝ բարոյականությունը կապ չունի, եթե մարդ բարոյական է լինում, ամեն տեղ է բարոյական լինում, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, եթե Ռոբերտ Ղուկասյանը որոշի, որ չի ցանկանում աշխատել ինձ հետ, բնականաբար, կազատվեմ աշխատանքից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
5166 դիտում
10:55 01-08-2019
Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան
2710 դիտում
22:28 22-08-2019
Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը