211652_close_icon
views-count4583 դիտում article-date 19:07 31-07-2019

Վարչապետը Կալավան գյուղում ծանոթացել է զբոսաշրջության ենթակառուցվածքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ այցելության ընթացքում ծանոթացավ զբոսաշրջության զարգացման համար առկա ենթակառուցվածքներին: Այսօր՝ հուլիսի 31-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջայց կատարեց Կալավանում, այցելելով հյուրատներ և ծանոթանալով զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին: «Մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այսօր մենք որոշեցինք այցելել Կալավան, որովհետև կարծում եմ, որ Կալավանն այն գյուղերից է, որը նոր Հայաստանի համար ինչ-որ գաղափարական նշանակություն ունի: Ես անընդհատ խոսում եմ անհատական ջանքի մասին, սա այն օրինակն է, որտեղ կարելի է խոսել, որ անհատական ջանքն առնվազն իմաստ ունի»,- նշեց Փաշինյանը: Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն, իսկ գյուղում առաջին հյուրատունը բացվել է 2013թ.: Կալավանի բնակիչը Նիկոլ Փաշինյանին պատմեց նաև իրենց հետագա ծրագրերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր