211652_close_icon
views-count152168 դիտում article-date 09:55 01-08-2019

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում 64-ամյա վարորդը գյուղմթերքով բարձած Opel-ով բախվել է պարսպին․ նա տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մնացական Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Տոնոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշիներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքներով, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է դեղորայք, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ժամանակ։ Եվ կան կասկածներ, որ հնարավոր է, վարորդը ավտոմեքնան վարելիս սրտի կաթված է ստացել։ Այդ տեղեկությունը պարզելու նպատակով քննիչի որոշմամբ՝ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր