211652_close_icon

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

views-count2541 դիտում article-date 14:46 09-04-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է եւ կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր