45466 դիտում
18:31 31-07-2019
Զվարթնոց օդանավակայանին մոտենալու ընթացքում Բոինգ 737 օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել
Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետևանքների։
Խնդրում և հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմացում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը։
Նմանատիպ նյութեր
3977 դիտում
13:25 19-03-2017
Բելգիայի օդանավակայանում ռուսական Boeing 737-ը բախվել է իսպանական օդանավին
5419 դիտում
14:35 20-03-2016
«Բոինգ 737–800»-ի մահացած ուղևորների հարազատները դեպքի վայր կհասցվեն «Аэрофлот»-ի աջակցությամբ
11129 դիտում
14:28 09-02-2017
ԱՄՆ-ում օդանավը վտանգավոր աստիճանի մոտեցել է նախագահ Դոնալդ Թրամփի օդանավին
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
883 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը