1739 դիտում
15:03 31-07-2019
Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված է մահացել Ռուսաստանում
Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված ավելի քան 20 հազար ռուսաստանցի է մահացել 2018 թվականին: ՄԻԱՎ-ից մահացությունը մեկ տարում աճել Է 2,2 տոկոսով:
Այս մասին «ՄԻԱՎ-վարակի վերաբերյալ համաճարակային իրադրությունը Ռուսաստանում 2018 թվականին» զեկույցը հրապարակվել է ՌԴ-ի առողջապահության նախարարության Բնակչության տեղեկատվայնացման կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի կայքում:
Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին ՄԻԱՎ-ախտահարումից մահացել Է 20 հազար 597 մարդ, ինչը կազմում Է 14 (դեպք) 100 հազար բնակչի հաշվով (2017 թվականին 20 հազար 45 մարդ, 13,7՝ 100 հազար բնակչի հաշվով, «մահացություն ՄԻԱՎ-ախտահարումից» ցուցանիշի աճը՝ 2,2 տոկոս): Նշվում Է, որ վերջին տարում հիվանդությունից մահացածների մեծ մասը 25-ից 55 տարեկան մարդիկ են (76,7 տոկոս, 2017 թվականին՝79,6 տոկոս) հաղորդել է [color=#EF2929]tass.ru[/color]-ն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
697 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
748 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ