211652_close_icon
views-count1315 դիտում article-date 14:15 31-07-2019

Մոյզե Քինը Էմերիի պատճառով հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ»

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը, որն այժմ մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն, կարող էր հայտնվել «Արսենալում»: Նշվում է, որ «զինագործները» 19-ամյա ֆուտոլիստին պատրաստ էին ձեռք բերել և դիմել էին «Յուվենտուսին» ու խաղացողի գործակալ Մինո Ռայոլային՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Սակայն Քինը մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը, քանի որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի երաշխավորել նրա տեղը թիմի հիմնական կազմում, մինչդեռ «Էվերթոնը» մտադիր է թիմը վերակազմավորել իտալացու խաղի շուրջ: Նշվում է, որ լիվերպուլյան ակումբը Քինի համար կվճարի 30 մլն եվրո՝ գումարած 10 մլն եվրո պարգևավճարները: «Յուվենտուսը» իր խաղացողին ետ գնելու հնարավորություն կունենա: Քինի աշխատավարձը «Էվերթոնում» կկազմի տարեկան 3 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր