7822 դիտում
19:45 30-07-2019
«Կայարանցի Թեւոսիկի» եղբոր սպանությունը կազմակերպելու համար դատապարտված Իսոյի պատժաչափը նվազեցվել է
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ որոշել է մասնակիորեն բեկանել եւ փոփոխել քրեական հեղինակություն «Կայարանցի Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու եւ սպանության կատարմանն օժանդակելու համար 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանի դատավճիռը։
Դատարանը որոշել է ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը կազմակերպելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ, եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 11 տարի ժամկետով, որը մասնակիորեն գումարելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանությունը) նշանակված 17 տարի ժամկետով ազատազրկմանը եւ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 19 տարի ժամկետով:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով Սարգսյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի է ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին սպանել է Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում, դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Ներսիսյանի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ նա ողջ է, եւ ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:
Իսրայել Սարգսյանը նախքան կալանավորվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
17564 դիտում
15:07 16-11-2015
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կարեւոր վկային իր տան բակի ծիրանի ծառից կախված են հայտնաբերել
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»