211652_close_icon
views-count17653 դիտում article-date 16:22 22-06-2015

Թեւոսիկը գող չի, ի՞նչ գողական, ինքն իմ ընկերն ա. գեներալ Սեյրան Սարոյանը՝ Կայարանցի Թեւոսիկի եւ նրա ձերբակալման մասին

Թեւոսիկը գող չի, ի՞նչ գողական, ինքն իմ ընկերն ա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Թեւոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թեւոսիկի ձերբակալությանը: Գեներալը նշեց, որ Թեւոս Սաֆարյանը Մոսկվայից եկել էր իր եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու նպատակով: Անգամ իր ավտոմեքենան էր տվել, որ այդ դրանից օգտվի, որի մեջ էլ եղել է, երբ բերման են ենթարկել: Նա ասաց, որ ամեն մարդ մի ճանապարհ է ընտրում, բայց բարեկամը մնում է բարեկամ: «Բարեկամից հո չե՞ս հրաժարվի՝ մեկը մինիստր ա, մյուսը՝ նախարար, մեկն էլ տենց ա: Դուք ձեր բարեկամից հրաժարվո՞ւմ եք»,- հարցրեց նա: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/19/57082/]հայտնել էր[/url], որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ԿՀԴՊ ԳՎ բերման էին ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին 3 այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս 7անձ: Ավելի ուշ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի էին դարձել [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/20/57134/]նոր մանրամասներ[/url], թե որտեղ և ովքեր են բերման ենթարկվածները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, բերման էին ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Bentley մակնիշի 01 ՍՍ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել էին՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղարիբյանը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ), Երևան քաղաքի Մահարու փողոցի բնակիչ, 39-ամյա Կարեն Բագրատունյանը և Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 3-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Ալեքսանյանը: BMW X6 մակնիշի 09 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել էին՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 20-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սաֆարյանը, ով Թևոս Սաֆարյանի որդին է, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Շահինյանը և Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մեծիկյանը: Mercedes մակնիշի ավտոմեքենայում եղել էին՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Թումանյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 40-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը: Իսկ Lexus մակնիշի 92 ՍA 999 համարանիշի ավտոմեքենայում եղել էին՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 7-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետ Ավետիսյանը և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր