211652_close_icon
views-count12494 դիտում article-date 21:08 17-07-2015

«Որտեղ է թաքնված շան գլուխը» եւ ինչ գիտի, բայց չի ասում «քրեական հեղինակություն» Թեւոսիկի սանիկ Տիգրան Ասատրյանը Թեւոսիկի եղբոր սպանության մասին

Եթե Տիգրան Աստրյանը տենց լավ եւ ճիշտ տղա է, թող գա, պատասխան տա: Եվ թող բոլորն իմանան, թե որտեղ է թաքնված շան գլուխը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց «քրեական հեղինակություն» Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանը՝ Իսոն: «Թեւոսն էլ թող իմանա՝ իրա սանիկը ընտանիքին ինչքան նվիրված տղա ա»,- ավելացրեց Արթուր Սաֆարյանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ դատարան ներկայանալու համար Տիգրան Ասատրյանը պատշաճ կծանուցվի, չներկայանալու դեպքում էլ բերման կենթարկվի: Հիշեցնենք, որ սույն գործով ձերբակալվել էր նաեւ Տիգրան Ասատրյանը` Արթուր Սաֆարյանի աղջիկների կնքահայրը, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել, իսկ Մովսես Ներսիսյանն անհետ կորած է:

Նմանատիպ նյութեր