211652_close_icon
views-count1511 դիտում article-date 14:02 30-07-2019

Քրեական հետախույզները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողների

Հուլիսի 29-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Ալբերտ Գ.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 29-ին, ժամը 16.00-ին, Երևանի «Երազ» թաղամասի այգուց բերման են ենթարկել 21-ամյա Նորայր Ջ.-ին, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր