211652_close_icon

Կենտրոնականի քրեական հետախույզները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1946 դիտում article-date 23:38 12-11-2019
Նոյեմբերի 2-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կողբացու փողոցի սրճարաններից մեկի դուռը կոտրել են ու փորձել գողություն անել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Կենտրոնականի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա էլ նոյեմբերի 11-ին կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Սարի թաղում ապրող 22-ամյա մի երիտասարդի։ Կասկածվողը խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանները նրա մասնակցությամբ նոր հանցադրվագներ բացահայտեցին։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը նոյեմբերի 4-ին Հանրապետության փողոցի մի խանութից գողության փորձ է արել, իսկ Դավիթ Անհաղթի փողոցի մի խանութից մեկից գողություն։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր