211652_close_icon
views-count743 դիտում article-date 13:39 30-07-2019

Վրաստանի հետախուզվող քաղաքացին Կիևից տեղափոխվեց Երևան

Հուլիսի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 33-ամյա Անրի Ա.-ն, որը փետրվարի 13-ից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր