Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը կեսգիշերին Կիևից ժամանել Երևան
Այսօր կեսգիշերին Կիև-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախապես գնված տոմս է ունեցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
«Որեւէ հրատապություն չի եղել: Եղել է նախապես գնված տոմս, որին համապատասխան վերադարձել է, ինչպես որ նախատեսված էր»,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հնարավո՞ր է՝ իր կարծիքը հայտնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթի առնչությամբ, պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը գիշերն է ժամանել եւ դեռ նրա հետ այդ հարցը գրեթե չեմ քննարկել: Այսօր կքննարկենք եւ ըստ այդմ կորոշվի»: