2450 դիտում
10:17 30-07-2019
Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռևս մայիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ։
Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։ Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով։ Բացի այդ երկու անցակետերից նաև ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձև սարք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
682 դիտում
12:57 04-05-2023
4 մարզերում պարեկները ապակիների մգեցվածությունը չափող սարքեր կունենան. հատկացվել է 27 մլն դրամ
5025 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
460 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
436 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»