211652_close_icon
views-count676 դիտում article-date 12:57 04-05-2023

4 մարզերում պարեկները ապակիների մգեցվածությունը չափող սարքեր կունենան. հատկացվել է 27 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար հատկացնել 27 մլն դրամ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար՝ թվով 195 ապակիների մգեցվածությունը չափող սարքերի ձեռքբերման համար հայտարարվել է գնման ընթացակարգը 55.6 մլն. դրամ նախահաշվային գնով: Մրցույթի արդյունքներն ամփոփելով «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր 26,4 մլն.  դրամով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի կազմման ընթացքում, տեխնիկական վրիպակի հետևանքով «ապակիները մգեցվածությունը չափող սարք» գնման առարկայի պայմանագրի գինը ներկայացվել է առանց ԱԱՀ-ի (22,0 մլն. դրամ), մինչդեռ պայմանագիրը արդեն իսկ կնքված էր, ԱԱՀ-ն ներառյալ 26.4 մլն. դրամ (195 x 135384.615 դրամ/հատ  միավորի գնով)։ Արդյունքում տվյալ գնման առարկայի ձեռքբերման համար հատկացվել է 22.0 մլն դրամ:

Արդյունքում մատակարար կազմակերպության կողմից սահմանված ժամկետներում ապահովվել է համապատասխան սարքավորումների տրամադրումը, սակայն վճարումը չի իրականացվել:           

Բացի այդ, 1,4 մլն դրամ առաջարկվում է ուղղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակ քաղաքում նոր բացվող ՀՔԲ-ի համար թվով 4 սենսորային հեռուստացույցների ձեռքբերմանը՝ քաղաքացիների հերթը ապահովելու համար նախատեսված համակարգը սպասարկելու համար՝ 0,4 մլն դրամ միավոր գնով։

Նշված գնման առարկաների ֆինանսավորումը առաջարկվում է իրականացնել ի հաշիվ թվով 16 «խմածությունը չափող սարք (ալկոտեստեր)» գնման առարկաների նվազեցման՝ 27,8 մլն դրամ՝ 1,74 լն դրամ միավոր գնով:

Նմանատիպ նյութեր