211652_close_icon
views-count1198 դիտում article-date 19:04 29-07-2019

Հայաստանում 35 հազար 067-ով ավելացել է հարկ վճարող տնտեսավարողների թիվը

Հայաստանում հարկ վճարող տնտեսավարողների թիվը 2019թ. հունիսի 1-ին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 հազար 067-ով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Հարկ վճարող տնտեսավարողների թիվը 2018թ. հունիսի 1-ին կազմել է 101 հազար 264, իսկ 2019թ. հունիսի 1-ին` 136 հազար 331 մարդ»,- նշված է հրապարակման մեջ: Ակտիվ հարկ վճարողների թիվը 2018թ. հունիսի 1-ին կազմել է 70 հազար 643, իսկ 2019թ. հունիսի 1-ին` 95 հազար 196 հարկ վճարող:

Նմանատիպ նյութեր