Ալեքսեյ Ռոմանով. Հայաստանում այսօր այնպե՜ս էին ցույցերը ցրում, այնպե՜ս էին ցրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի լրագրող և հրապարակախոս Ալեքսեյ Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօր Հայաստանում Վարդավառի տոնին, գրել է.
«Ախր դուք ի՞նչ եք հասկանում ցույց ցրելուց: Օրինակ, այսօր Հայաստանում այնպե՜ս էին ցույցերը ցրում, այնպե՜ս էին ցրում»:
Ռուս լրագրողը սրանով ակնարկում է հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ընդդիմության հանրահավաքը ոստիկանությունը ցրեց, իսկ ավելի քան 1000 հոգի բերման ենթարկվեց: