211652_close_icon
views-count1300 դիտում article-date 09:33 02-06-2016

ՀՀԿ-ում «ցրում» են ընտրությունների հետ կապված քննարկումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում։ Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին և ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից՝ պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ։ ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները՝դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել։ Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված, պասիվ վիճակին։ Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել և, օրինակ, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչև աշնան վերջ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր