211652_close_icon
views-count3334 դիտում article-date 20:20 28-07-2019

Շատիվանքի պարիսպը փլվել է, 3 աշտարակները այս տարի քանդվեցին, կատարյալ անտերություն է. մարզի բնակիչն ահազանգում է. Tert.am

Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր-օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. [url=https://www.tert.am/am/news/2019/07/27/Shativanq/3058636?fbclid=IwAR0LWNuXGFbnlp3Q9W_RTv0U8hjnUyIrlBmi5y5AIBv7kRxIRvCc8ZlF5sM]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը: «Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել եմ, փաստերը ներկայացրել Հուշարձանների պահպանության գրասենյակին, մի հատ ճիգ չեն անում՝ էտ կառույցը կամ կա, կամ չկա: Պատմամշակութային այս գոհարը գրանցել են առավել վտանգվածների ցուցակում ու վերջ: Գնացել, բարձրացել եմ իրենց մոտ՝ հսկա շենք է, հազար աշխատող ունեն, քարտուղարներ ունեն, բայց ոչինչով չեն զբաղվում: Ասում են՝ նկարները ուղարկեք, ուղարկում եմ, ահազանգում եմ, զանգում եմ՝ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ պատասխանում են, թե Մշակույթի նախարարությանը դիմեք: Զանգում եմ Մշակույթի նախարարություն՝ ասում են՝ ի՞նչ եք խոսում, դա իրենց գործառույթն է, և այլն և այլն»,-ասաց նա: Զաքարյանը նշեց, որ գրել է նաև պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով արագ արձագանքել է և խորհուրդ տվել դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանին, ում հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել: «Աշխատում եմ բոլոր ճակատներով: Ես հասարակ քաղաքացի եմ, որ իմ ձեռքին բան լինի, էս կողմից էն կողմ չեն ուղարկի»,-եզրափակեց նա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/27/Shativanq/3058636?fbclid=IwAR0LWNuXGFbnlp3Q9W_RTv0U8hjnUyIrlBmi5y5AIBv7kRxIRvCc8ZlF5sM]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր