211652_close_icon
views-count4279 դիտում article-date 15:08 12-03-2017

Բոլոր դաշինքները քանդվեցին, իսկ մենք կորուստներ չենք ունեցել. Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքը միակն է, որը կորուստ չի ունեցել, ինչպես ձևավորվել է, այնպես էլ շարունակում է գործունեությունը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Բոլոր դաշինքները քանդվեցին, մարդիկ դուրս եկան, ասուլիսներ տվեցին, իրար մասին ինչեր ասես, որ չասացին, չհրապարակեցին»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ թերևս Է. Մարուքյանը նկատի ուներ «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներին, որոնց ի սկզբանե պետք է միանային ավելի շատ քաղաքական ուժեր, սակայն այդպես էլ չմիացան: Է. Մարուքյանի նախընտրական հանդիպումը շարունակվում է Լոռու մարզում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր