Գնացե՛ք լվացեք-անուշաբույր յուղերով օծեք ձեր պաշտելի տեր և տիկին Փաշինյանների ոտքերի տակի խալիներն ու կարպետները. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ քննադատում է Վարդավառի տոնը իշխանությունների կողմից նման կերպ նշելը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Պարզունակության գինը
Երբ պետության ղեկին հայտնված և որոշումներ կայացնող անձինք մեր Վարդավառի գեղեցիկ տոնը նույնացնում են … խալի լվանալու հետ` մարդ նույնիսկ զարմանալու ունակությունն է մի պահ կորցնում: Արժեքները արժեզրկելու «քաղաքականություն» վարող այս պուճուրիկներին ուզում եմ ասել – ա՛յ տհասներ, ժողովրդի աչքից հեռու` գնացե՛ք լվացեք-պարզաջրեք-անուշաբույր յուղերով օծեք ձեր պաշտելի տեր և տիկին Փաշինյանների ոտքերի տակի խալիներն ու կարպետները, արե՛ք դա ամեն օր, միայն թե` ձեր նվազ ուղեղիկներով միք արժեզրկի մեր հայկական ավանդական տոների գեղեցիկ խորհուրդները, և առհասարակ` ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ…»,- ասված է հայտարարությունում: