Մոսկվայի մոտ թեթևաշարժիչ ինքնաթիռը ընկել է ջուրը, զոհվել է 2 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերձմոսկովյան Սերպուխովի շրջանում աղետի է ենթարկվել թեթևաշարժիչ ինքնաթիռը: Երկտեղանող ինքնաթիռը ընկել է ջրամբարը: Օդանավում եղել են երկու հոգի՝ օդաչուն և ուղևորը, որոնք զոհվել են՜
Ինքնաթիռը պատկանում էր աէրոակումբին և հավանաբար, ուսումնա-մարզական թռիչք էր իրականացնում:
Ինքնաթիռը աղետի է ենթարկվել օդ բարձրանալուց անմիջապես հետո: Աղետի պատճառ կարող էր լինել այն, որ այն դիպել է էլեկտրալարերին: