Մոսկվայի մոտ բեռնատարը ճզմել է մեքենային. զոհվել է 3 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Մերձմոսկովյան շրջանում: Նոսովիխինսկի մայրուղում «Վոլվո» բեռնատարը ճզմել է մարդատար մեքենային: Վթարի արդյունքում զոհվել է 3 հոգի, որոնցից մեկը՝ 1,5 տարեկան աղջիկ:
Ականատեսների խոսքերով, բոլոր զոհվածները մեկ ընտանիքից էին: Ողջ է մնացել միայն 3-ամյա աղջիկը, որին շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց:
Բեռնատարի վարորդը չի տուժել: