211652_close_icon
views-count245448 դիտում article-date 17:57 27-07-2019

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հարսանեկան շարասյան «յաշիկը» մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկյանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի մարզային վարչության ԳԳՄ ծառայողները՝ բաժնի տնօրենի տեղակալ Մերուժան Ավդալյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան և Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը, և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները կարճ ժամանակում վերացնելու և գյուղերի գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպեռրատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժանմանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տիգրան Հայրապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, և շարասյունով մեկնում էին Սաղմոսավան: *** [color=#CC0000] 21:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Իշխան Թովմասյանը, իսկ մահացածը Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Հարությունյանն էր։[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր