83421 դիտում
19:11 10-07-2017
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ГАЗ 3110 -ը բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը. Կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում՝ Կարմիր գյուղում, ГАЗ 3110 մակնիշի 01 OU 614 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կարմիր գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նույն գյուղի բնակիչ 17-ամյա Նարեկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը:
Փաստի առթիվ Թ. Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+